[go: up one dir, main page]

Jump to content

Նիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նիս
ֆր.՝ Nice, օքս.՝ Niça
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
ՀամայնքԾովափնյա Ալպեր
ՂեկավարՔրիստիան Էստրոզի
Մակերես71,92 կմ²
ԲԾՄ10 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն343․629 մարդ (2012)
Խտություն4777,9 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ493
Փոստային դասիչ06000, 06100, 06200, 06300
Ավտոմոբիլային կոդ6
06088
Պաշտոնական կայքnice.fr
Նիս (Ֆրանսիա)##
Նիս (Ֆրանսիա)

Նիս[1] (ֆր.՝ Nice [nis], օքս.՝ Niça, հուն․՝ Νίκαια, իտալ.՝ Nizza, լատին․՝ Nicaea), միջերկրածովյան քաղաք, նավահանգիստ և կոմունա Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մեջ։ Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի, Նիս շրջանի և 9 կանտոնների (Նիս-1 – Նիս-9) վարչական կենտրոնը[2]։ Նիս քաղաքը խոշոր տրանսպորտային հանգույց է հանդիսանում։ Լազուր ափի (կամ Ֆրանսիական Ռիվիերա) գլխավոր հանգստավայրերից մեկը։

Կոմունայի մակերեսը կազմում է 71,92 կմ², բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 347 060 մարդ[3][4], իսկ 2012 թվականի դրությամբ՝ 343,629 մարդ[5], խտությունը՝ 4777,9 մարդ/կմ²։

Նիս քաղաքի տեսարանը տիեզերքից

Նիս քաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա. IV դարում և կոչվել է Նիկեյա Նիկե հաղթանակի դիցուհու պատվին՝ ի հիշատակ լիգուրների դեմ տարած հաղթանակի։ Այն դարձել է Լիգուրյան ծովի կարևոր առևտրային քաղաքներից մեկը և գոյատևել է մինչև լանգոբարդների ներխուժումը։

VII դարում Նիսը միացել է Գենուեզյան լիգային, որը միավորում էր Լիգուրյան առափնյայի քաղաքները։ 729 թվականին լիգան ետ է մղել սարակինոսների ներխուժումը, սակայն վերջիններս 859 և 880 թվականներին թալանել և այրել են Նիսը։

հայկական սուրբ Աստվածամայր եկեղեցի

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիսը գտնվում է Ֆրանսիայի ծայր հարավ-արևելքում, Ֆրանսիայի և Իտալիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Մինչև Փարիզ հեռավորությունը կազմում է 960 կմ, մինչև Մարսել՝ 230 կմ, մինչև Ջենովա՝ 200 կմ։ Նիսը հյուսիսից շրջապատված է մի քանի ոչ բարձր լեռներով։ Նիսը համարվում է ֆրանսիական Ռիվիերայի խոշորագույն քաղաքը։

Նիս քաղաքի կլիման միջերկրածովյան է։ Քաղաքում գերակշռում է մեղմ եղանակ ամբողջ տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նույնատիպ կլիմա ունեցող քաղաքների հետ համեմատած տեղումների քանակը այնքան մեծ չէ։ Հիմնականում թափվում են սեպտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածը։ Գարնանը հաճախ լինում են քամիներ։

Ամառը շոգ է, չոր և արևոտ։ Սակայն միջերկրածովյան կլիմա ունեցող քաղաքների հետ համեմատած, Նիսում ամռանը լինում են տեղումներ։ Ջերմաստիճանն երբեմն է իջնում 20 °C-ից և շատ հաճախ հատում է 30 °C-ը։ Ամռանը տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 35 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը գրանցվել է 2006 թվականի օգոստոսի 1-ին՝ 37,7 °C: Նիսում բացարձակ նվազագույնը կազմել է -7,2 °C:

Աշունը սկսվում է արևոտ և տաք սեպտեմբերից։ Հոկտեմբերին օդի ջերմաստիճանը իջնում է 20 °C-ից, սկսում են անձրևներ տեղալ։ Նոյեմբերին միջին ջերմաստիճանը կազմում է 17 °C:

Ձմռանը բնորոշ են հարաբերականորեն տաք ցերեկներ (11-17 °C) և հով գիշերներ (4-9 °C)։ Եղանակը հաճախ փոխվում է տաք և չոր եղանակից դեպի խոնավ և անձրևոտ եղանակի։ Երբեմն լինում են թեթև ցրտահարություններ։ Ձյան տեսքով տեղումները շատ երբեմն են լինում։

Գարունը Նիսում ուշ է գալիս։ Մարտին և ապրիլին լինում է անձրևոտ և խոնավ եղանակ, և մայիսի կեսերին ամառ է գալիս և չոր եղանակ։

Նիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.5
(72.5)
25.8
(78.4)
26.1
(79)
26.0
(78.8)
30.3
(86.5)
36.8
(98.2)
36.3
(97.3)
37.7
(99.9)
33.9
(93)
29.9
(85.8)
25.4
(77.7)
22.0
(71.6)
37.7
(99.9)
Միջին բարձր °C (°F) 13.1
(55.6)
13.4
(56.1)
15.2
(59.4)
17
(63)
20.7
(69.3)
24.3
(75.7)
27.3
(81.1)
27.7
(81.9)
24.6
(76.3)
21.0
(69.8)
16.6
(61.9)
13.8
(56.8)
19.56
(67.24)
Միջին ցածր °C (°F) 5.3
(41.5)
5.9
(42.6)
7.9
(46.2)
10.2
(50.4)
14.1
(57.4)
17.5
(63.5)
20.3
(68.5)
20.5
(68.9)
17.3
(63.1)
13.7
(56.7)
9.2
(48.6)
6.3
(43.3)
12.35
(54.23)
Ռեկորդային ցածր °C (°F) −7.2
(19)
−5.8
(21.6)
−5.0
(23)
2.9
(37.2)
3.7
(38.7)
8.1
(46.6)
11.7
(53.1)
11.4
(52.5)
7.6
(45.7)
4.2
(39.6)
0.1
(32.2)
−2.7
(27.1)
−7.2
(19)
Տեղումներ մմ (դյույմ) 69.0
(2.717)
44.7
(1.76)
38.7
(1.524)
69.3
(2.728)
44.6
(1.756)
34.3
(1.35)
12.1
(0.476)
17.8
(0.701)
73.1
(2.878)
132.8
(5.228)
103.9
(4.091)
92.7
(3.65)
733
(28.859)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 6 5 5 7 5 4 2 2 5 7 7 6 61
Միջին ամսական արևային ժամ 158 171 217 224 267 306 348 316 242 187 149 139 2724
Տոկոս հնարավոր արևի լույս 54 58 59 56 58 66 74 73 65 55 51 50 59.9
Աղբյուր #1: [6]
Աղբյուր #2: [7]

Ամեն տարի մոտ 300 օր լինում է առանց տեղումների[8]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի բնակչությունը 2011 թվականին կազմել է 344 064 մարդ[9], իսկ 2012-ին՝ 343 629 մարդ[5]։

Բնակչության աճի դինամիկան[3][10].

Ծաղիկների շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Նիսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիսի կենտրոնում կա հայկական այգի, Հայոց Ցեղասպանությանն նվիրված խաչքար։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լեհաստան Գդանսկ, Լեհաստան
  2. Իտալիա Կունեո, Իտալիա
  3. Կանադա Լավալ, Կանադա
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի, ԱՄՆ
  5. Գերմանիա Նյուրնբերգ, Գերմանիա
  6. Հունաստան Սալոնիկ, Հունաստան
  7. Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  8. Հունգարիա Սեգեդ, Հունգարիա
  9. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հանչժոու, Չինաստան
  10. Ուկրաինա Յալթա, Ուկրաինա
  11. Ուկրաինա Պոլտավա, Ուկրաինա
  12. Իսպանիա Ալիկանտե, Իսպանիա
  13. Մադագասկար Անտանանարիվու, Մադագասկար
  14. Հայաստան Երևան, Հայաստան
  15. Ճապոնիա Կամակուրա, Ճապոնիա
  16. Կոլումբիա Կարտեխենա, Կոլումբիա
  17. Հարավաֆրիկյան Հանրապետություն Քեյփթաուն, ՀԱՀ
  18. Գաբոն Լիբրևիլ, Գաբոն
  19. Ֆիլիպիններ Մանիլա, Ֆիլիպիններ
  20. Իսրայել Նեթանիա, Իսրայել
  1. {{{2}}} Նումեա, Նոր Կալեդոնիա
  2. Թաիլանդ Փխուքեթ, Թաիլանդ
  3. Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
  4. Ֆրանսիա Սեն Դենի, Ֆրանսիա
  5. Իսպանիա Սանթա Կրուս դե Տեներիֆե, Իսպանիա
  6. Իտալիա Սորրենթո, Իտալիա
  7. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսթոն, ԱՄՆ
  8. Շոտլանդիա Էդինբուրգ, Շոտլանդիա
  9. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Սյամին, Չինաստան
  10. Մարոկկո Խեմիսեթ, Մարոկկո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», 4-րդ հատոր, էջ 962, 2003 թ., «Ֆրանսիա» հոդված
  2. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 26 августа 2015-ին.
  3. 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  6. «1981–2010 Data». July 2012.(չաշխատող հղում)
  7. «Nice, France». Climatebase.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Weather Information for Nice» (անգլերեն) — информация World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  10. «Население коммуны Ницца» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 308