PNG
PNG | |
---|---|
Ընդլայնում | .png |
MIME | image/png[1] |
Հրատարակված է | հոկտեմբերի 1, 1996 |
Վերջին տարբերակ | 1.0 (հուլիսի 1, 1996)[2] |
Ֆորմատի տեսակ | ISO ստանդարտ, lossless compression?, image compression? և raster-graphics file format? |
Փոխարինեց | Portable Bitmap Format |
Բայթերի հերթականություն | big endian? |
Հիմք | DEFLATE?[1] |
ISO | 15948 |
Կայք | libpng.org/pub/png/(անգլ.) և png-mng.sourceforge.net/pub/png/(անգլ.) |
Portable Network Graphics Վիքիպահեստում |
PNG -ն (անգլ.՝ portable network graphics, հապավումն անգլերեն հնչում է /pɪŋ/[3]) Deflate ալգորիթմն օգտագործող առանց կորուստների խտացման գրաֆիկական ինֆորմացիայի պահպանման ռաստրային ձևաչափ է։ PNG-ն ստեղծվել է որպես GIF-ին փոխարինող ազատ ձևաչափ, այդ պատճառով համացանցում հայտնվել է (անգլ.՝ «PNG is Not GIF»[3]) «PNG-ը GIF չէ» արտահայտությունը։
Ձևաչափի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի հունվարի 4-ին Usenet կոնֆերանսում Թ. Բոուտելն առաջարկեց ստեղծել ազատ ձևաչափը, որը GIF-ից վատը չէր լինի։ Մտքի հրապարակումից երեք շաբաթ անց մշակվեցին ձևաչափի չորս տարբերակներ։ Սկզբում այն ուներ PBF (անգլ.՝ Portable Bitmap Format) անունը, իսկ ներկայիս անունն ստացել է 1995 թվականի հունվարի 23-ին։ Նույն տարվա դեկտեմբերին PNG 0.92 տարբերակի դասակարգումը դիտեց W3C կոնսորցիումը, իսկ 1996 թվականի հոկտեմբերի 1-ին PNG 1.0 տարբերակն առաջարկվեց որպես լիիրավ ցանցային ձևաչափ։
Կիրառման բնագավառը
[խմբագրել | խմբագրել կոդը]PNG ձևաչափը նախագծվել է հնացած և ավելի պարզ GIF ձևաչափի, ինչպես նաև, ինչ-որ աստիճանով ավելի բարդ TIFF ձևաչափի փոխարինման համար։ PNG ձևաչափը դիրքորոշվում է առաջին հերթին համացանցում օգտագործման և գրաֆիկայի խմբագրման համար։
PNG-n օժանդակում է երեք հիմնական տիպի ռաստրային պատկերների[4]։
- Կիսերանգ պատկերներ (գույնի 16 բիթ խորությամբ)
- Գունավոր ինդեքսավորված պատկեր (8 բիթ գունակազմություն 24 բիթ խորությամբ գույնի համար)
- Լիերանգ պատկեր (գույնի 48 բիթ խորությամբ)
PNG ձևաչափը գրաֆիկական ինֆորմացիան պահպանում է խտացված տեսքով, ընդ որում խտացումն ընթանում է առանց կորուստների, ի տարբերություն օրինակ՝ կորուստներով JPEG-ի։
GIF-ի համեմատ այն ունի հետևյալ առավելությունները.
- պատկերում պրակտիկորեն անսահմանափակ քանակությամբ գույներ (GIF-ը լավագույն դեպքում օգտագործում է 8 բիթանոց գույն[5])
- ալֆա-ուղու հատուկ ընտրություն
- գամա-շտկման հնարավորություն
- երկչափ միահյուսված լայնիչ
- օգտագործողի բլոկներով ձևաչափի ընդլայնման հնարավորություն (մասնավորապես, դրա վրա հիմնված է APNG)
GIF ձևաչափը մշակել է CompuServe ընկերությունը 1987 թվականին և ի սկզբանե անհասանելի էր ազատ օգտագործման համար։ Որոշ ժամանակ առաջ, մինչ 2004 թվականին արտոնագրի գործունեության դադարը, Unisys-ին պատկանող GIF-ում օգտագործվող LZW խտացման ալգորիթմը ազատ ծրագրային ապահովման մեջ կիրառելը դժվար էր։ Այժմ այդ դժվարությունները հանված են։ PNG-ն հենց սկզբից օգտագործում է բաց, չարտոնագրված Deflate խտացման ալգորիթմը, որի անվճար իրացումը հասանելի է համացանցում։ Այդ նույն ալգորիթմն են օգտագործում տվյալնների սեղմման շատ ծրագրեր, այդ թվում PKZIP և gzip (GNU zip)։
PNG ձևաչափն ունի մեծ քանակությամբ գույներով նիշքերի (ֆայլ) խտացման ավելի բարձր աստիճան, քան GIF-ը, բայց տարբերությունը կազմում է մոտ 5-25 %, ինչը բավական չէ ձևաչափի բացարձակ գերակշռության համար, քանի որ ոչ մեծ, 2-16 գույնով նիշքերը GIF ձևաչափը ոչ պակաս էֆեկտիվությամբ է խտացնում։
PNG-ն լավ ձևաչափ է պատկերների խմբագրման համար, նույնիսկ խմբագրման միջանկյալ փուլերում, քանի որ պատկերի վերականգնումը և վերապահպանումն ընթանում են առանց որակի կորստի։ Ինչպես նաև, ի տարբերություն TIFF-ի, PNG-ի հատկորոշումը թույլ չի տալիս իրականացման հեղինակներին ընտրել, ինչպիսի հնարավորություններ են նրանք պատրաստվում իրականացնել։ Այդ պատճառով պահպանված PNG պատկերը կարող է կարդացվել PNG օժանդակող ցանկացած այլ հավելվածով։
Անիմացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի GIF-ի մի յուրահատկություն, որ PNG-ում չի իրականացվել. մի քանի պատկերի ընդունում մեկ նիշքում, մասնավորապես՝ անիմացիայում։ PNG-ին ի սկզբանե նախատեսված էր մեկ նիշքում միայն մեկ պատկերի պահպանման համար։
Անիմացված պատկերների փոխանցման համար մշակվել է MNG ընդլայնված ձևաչափը։ Այն հրապարակվելով 1999 թվականի կեսերին և արդեն օժանդակվելով տարբեր հավելվածների կողմից, դեռևս չի դարձել համընդհանուր։
Ոմանք, մասնավորապես, Mozilla Foundation-ի մշակողները, քննադատեցին MNG-ն բարդության, իրացման մեծ չափերի և PNG-ի հետ հակառակ համատեղության բացակայության համար։ 2004 թվականին նրանք մշակեցին APNG ձևաչափը, որը PNG և MNG մշակողները չընդունցին պաշտոնական ստանդարտի որակում, բայց նրա օժանդակությունը 2008 թվականին իրացվեց որոշ բրաուզերների տեքստերի հավաքման մեջ և պատկերների դիտման որոշ ծրագրերում։
Բրաուզերների հետ համատեղելիությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ բոլոր բրաուզերներն են միանման արտացոլում png-նիշքի պարունակությունը։ Թույլ տեղ են հանդիսանում.
- մասնակի թափանցիկությունը
- գունակազմության թափանցիկության օժանդակումը
- գամա-շտկումը
- անիմացիայով PNG ընդլայնման օժանդակությունը
- գունային շտկում (ICC)։
PNG ձևաչափի նկարի 32 բիթանոց (լրիվ) թափանցիկության խնդիրը Microsoft Internet Explorer-ում լուծվել է բրաուզերի 7-րդ տարբերակում։ IE-ի մնացած տարբերակներում կա մի քանի միջոց, որոնք օգնում են վեբ-վարպետին հասնել վեբ-էջում պատկերի թափանցիկությանը՝ հատուկ գործառույթների և սկրիպտների միացման միջոցով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://libpng.org/pub/png/pnghist.html
- ↑ Roelofs G. History of the Portable Network Graphics (PNG) Format — 2009.
- ↑ 3,0 3,1 http://www.libpng.org/pub/png/#history PNG
- ↑ http://www.libpng.org/pub/png/pngintro.html A Basic Introduction to PNG Features
- ↑ PNG-ում գույների քանակն ամեն դեպքում ունի սահման, բայց ի տարբերություն GIF-ի, այն սահմանափակվում է 248 գույնով (3×16 բիթ).
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PNG» հոդվածին։ |