[go: up one dir, main page]

Jump to content

Օքսֆորդշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսֆորդշիր
Օքսֆորդշիրի դրոշը Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն և ոչ մետրոպոլիայի կոմսություն
Մտնում էՀարավարևելյան Անգլիա[1]
ՎարչկենտրոնՕքսֆորդ
Օրենսդրական մարմինՕքսֆորդշիրի շրջանային խորհուրդ
Բնակչություն738 276 մարդ (2022)[2]
Տարածք2604,9318 կմ² (2016)[3]
Սահմանակցում էԲաքինհեմշիր[1], Նորթհեմփթոնշիր[1], Ուորիքշիր[1], Գլուսթերշիր[1], Ուիլտշիր[4] և Բերկշիր
ISO 3166-2 կոդGB-OXF
oxfordshire.gov.uk

Օքսֆորդշիր[5] (անգլ.՝ Oxfordshire [ˈɒksfərdʃər] կամ [ˈɒksfərdʃɪər] ), արարողակարգային ոչ մետրոպոլային կոմսություն Անգլիայի հարավում՝ Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը և ամենամեծ բնակավայրը Օքսֆորդ քաղաքն է։ Բնակչությունը՝ 620 հազար մարդ (35-րդ տեղը կոմսությունների մեջ՝ 2007 թվականի տվյալներով):

Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ուորվիքշիրին, հյուսիս-արևելքում՝ Նորթհեմփտոնշիրին, արևելքում Բաքինգհեմշիրին, հարավում՝ Բերքշիրին, հարավ-արևմուտքում՝ Ուիլթշիրին և արևմուտքում՝ Գլոսթերշիրին։

Կոմսությունը հռչակված է զարգացած կրթական և զբոսաշրջային ճյուղերով, ինչպես նաև մի շարք ընկերություններով, որոնք զբաղվում են ավտոսպորտով, ավտոմոբիլային արտադրությամբ և տեխնոլոգիաներով: Նրա տարածքում գործող Օքսֆորդի համալսարանը ճանաչվել է աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսության ընդհանուր տարածքը 2605 քառակուսի կիլոմետր է (22-րդ տեղը՝ արարողակարգային և 19-րդը՝ ոչ մետրոպոլային կոմսություններում)։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդշիրը բաժանված է 5 վարչական շրջանների.

  1. Օքսֆորդ քաղաք
  2. Չարուել
  3. Հարավային Օքսֆորդշիր
  4. Սպիտակ ձիու հովիտ
  5. Արևմտյան Օքսֆորդշիր

Քաղաքականություն և իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսության սահմաններում իրավակարգի պահպանությամբ զբաղվում է ոստիկանության Թեմզա Վելի Փոլիս տարածքային բաժինը, որի շտաբը Օքսֆորդ քաղաքի մոտ գտնվող Քիդլինգտոն գյուղում է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000008328
  2. 2,0 2,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
  3. 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  4. http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000043925
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 264.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Powell, Philip (2005). The Geology of Oxfordshire. Dovecote Press. ISBN 1-904349-19-6.
  • «Оксфордшир». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Оксфордшир — статья из Большой советской энциклопедии. .
  • Оксфордшир // Словарь географических названий зарубежных стран / Отв. ред. Комков А. М.. — 3. — М.: Недра, 1986. — С. 264. — 459 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսֆորդշիր» հոդվածին։