Կանզաս (անգլերեն՝ Kansas), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Տարածքը՝ 213,1 հազար կմ²։ Վարչական կենտրոնը՝ Տոպիկա։ Կոչվել է Կանզաս գետի անունով։
Ամենամեծ քաղաքը Ուիչիտոն է։ Կանզաս նահանգը առաջատարն է հացահատկի մշակման ծավալներով։ Նահանգի ծաղիկը արևածաղիկն է, նահանգի ծառը բարդին է։ Հնդկացիների լեզվով, որոնք բնակեցված են եղել այդտեղ Կանզաս անվանումը նշանակում է «Հարավային քամու մարդկանց բնակավայր»։ Նահանգը, որի մեծ մասը զբաղեցնում են տափաստանները, հյուսիսից սահմանակից է Նեբրասկային, արևելքից՝ Միսսուրի գետին, Օկլահոմա և Կոլորադոյին սահմանակից է հարավ-արևմուտքից։ Նահանգի ամենամեծ գետերն են Միսսուրին և Արկանզասը, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ գետ Միսսիսիպիի ջրային ավազանին։
Հարավից Կանզասը սահմանակից է Միսսուրիին, արևմուտքում Կոլորադոյին, Հյուսիսից Նեբրասկա նահանգին, հարավից Օկլահոմա նահանգին։ Տարածք կազմում է 213,096 քառակուսի կիլոմետր։ Կանզասի կլիման մայրցամաքային է, ձմռանը սառը (երբեմն ցուրտ), իսկ ամռանը՝ շոգ։ Նահանգի արևելյան մասում հաճախ տեղի են ունենում եղանակի և ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ։ Տարածքը պաշտպանված չէ Կանադայից ներխուժող սառը օդային հոսանքներից, և Մեքսիկական ծոցից եկող տաք օդային հոսանքներից։ Օդային զանգվածների բախման հետևանքով ձևավորվում են մթնոլորտային ճակատներ , որից էլ առաջանում է տոռնադոն։ Տարեկան միջին ջերմաստրճանը հասնում է +13 °C-ի։Առավելագույն ջերմաստիճանը եղել է +49 °C , որը գրանցվել է 1936 թվականի հուլիսի 24-ին Ալթոն (Alton) կոչվող վայրում։ Նվազագույն ջերմաստիճանը եղել է -40 °C, որը գրանցվել է 1905 թվականի փետրվարի 13-ին Լիբանան (Lebanon) բնակավայրում։ Հունվարի ամսվա միջին ջերմաստիճանը լինում է -2...-4 °C (օրական միջին առավելագույն ջերմաստիճանը +2 ... + 6 °C է, գիշերը նվազագույն ջերմաստիճանը -6 °C ..- 9 °C): Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է +26 .. + 27 °C (օրական առավելագույնը ջերմաստրճանը կազմում է +32 .. + 34 °C, գիշերը առնվազն՝ +19 .. + 21 °C): Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1000 մմ է, որը նվազում է հարավ-արևելքում կազմելով 400 մմ (Ուիչիտո քաղաքում տարեկան տեղումների քանակը կազմում է 772 մմ)։ Որոշ երաշտային տարիներին տարեկան տեղումների հիմնական մասը լինում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ Դոջ-Սիթին (Dodge City) համարվում է Միացյալ Նահանգների ամենաքամոտ բնակավայրը։ Քամու միջին արագությունը մեկ ժամում 14 մղոն արաջություն է կազմում (6.4 մ / վ)։
Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամար բյուրոյի 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կանզասի բնակչությունը կազմել է 2,871,238 մարդ։ Բնական աճը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմել է 0,64 %[2]։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների նահանգի ռասայական կազմը հետևյալն է սպիտակամորթներ (91,91%), աֆրոամերիկացիներ (6.41%), բնիկ ամերիկացիներ (1.78%), ասիացիներ (2,1%), հավայացիներ և օվկիանիացիներ (0 ,12%)։ Սպիտակամորթ բնակիչները հիմնականում ունեն` գերմանական (33.75%), իռլանդական (14.4%), անգլիական (14.1%), ֆրանսիական (4,4%), շոտլանդական (4.2%), հոլանդական (2.5% ) և շվեդական (2.4%) ծագում[3]։
Ըստ 2004 թվականի տվյալների մոտ 149 800 մարդ (Կանզասի բնակչության 5.5% -ը) ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս։
ՀՆԱ-ն (մեկ շնչի հաշվով) կազմել է 35,013 դոլար (2008 թ.): Արդյունաբերության մեջ մտնում է` ավիացոն ոլորտը (ինքնաթիռ), ճարտարագիտությունը (տրանսպորտային սարքավորումներ), նավթի և բնական գազի արդյունահանումը, սննդի (մսի փաթեթավորում, ալյուր) արտադրությունը, լեռնահանքերի վերամշակումը, հրատարակչությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության ոլորտից զարգացած են անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր), մշակաբույսերը (ցորեն, եգիպտացորեն, վարսակ, բամբակ), միսը և կաթնամթերքը։ Ծառայությունների ոլորտներն են` զբոսաշրջությունը, ֆինանսները և առևտուրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 237)։