Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատիոս դե Լոյոլա (իսպ.՝ Ignacio (Íñigo) López de Loyola, բասկ.՝ Ignazio Loiolakoa, ոչ վաղ քան սեպտեմբերի 24, 1491 և ոչ ուշ քան նոյեմբերի 1, 1491, Holy House, Կաստիլիա և Լեոն - հուլիսի 31, 1556[1][2][3], Camere di San Ignazio, Պապական մարզ[4]), կաթոլիկ եկեղեցու գործիչ, ճիզվիտների միաբանության (պաշտոնական անունը՝ Հիսուսի միաբանություն) հիմնադիր և առաջին ղեկավար (գեներալ)։ Կաթոլիկ եկեղեցու սուրբ։ Իսպանացի ազնվական, մենակյաց, 1537 թվականին դարձել է հոգևորական։
1541 թվականին ընտրվելով օրդենի ցմահ «գեներալ»՝ այն դարձրեց հակառեֆորմացիայի պայքարի միջոց։ Մշակել է օրդենի կազմակերպչական և բարոյական սկզբունքները. «Հոգևոր վարժություններ» աշխատության մեջ շարադրել է ճիզվիտական դաստիարակության սիստեմը։ 1622 թվականին կաթոլիկ եկեղեցին Լոյոլային դասել է սրբերի շարքը։
- ↑ 1,0 1,1 1,2 BeWeB
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 various authors Encyclopedia of Renaissance Philosophy / M. Sgarbi — Springer, Cham, 2019. — doi:10.1007/978-3-319-02848-4
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118555359 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 657)։
|