Էմմա Մորանո
Էմմա Մորանո իտալ.՝ Emma Morano | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1899[1] |
Ծննդավայր | Չիվյասկո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[2][3][4] |
Մահացել է | ապրիլի 15, 2017[5] (117 տարեկան) |
Մահվան վայր | Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Ամուսին | Ջովանի Մարտինուցցի |
Պարգևներ և մրցանակներ | |
Emma Morano Վիքիպահեստում |
Էմմա Մորանո (նոյեմբերի 29, 1899[1], Չիվյասկո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[2][3][4] - ապրիլի 15, 2017[5], Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի երկարակյաց կին։ 2016 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը եղել է աշխարհի ամենաերկարակյաց մարդը։
Իտալիայում երբևէ ապրած ամենաերկարակյաց մարդն է, Եվրոպայում՝ երկրորդն է ֆրանսուհի Ժաննա Կալմանից հետո։ 1900 թվականից առաջ ծնված վերջին ապրած մարդն է եղել։ Իտալիացի հավաստի երկարակյացներից ամենաերկարն է պահել այդ կարգավիճակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմա Մարտինա Լուիջա Մորանոն ծնվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին Իտալիայի Պյեմոնտի Չիվյասկո բնակաբայրում (Վերչելլա նահանգ), Ջովանի Մորանոյի և Մատիլդա Բրեշանիի ընտանիքում[6]։ Էմման նրանց ութ զավակներից՝ հինգ որդիներից և երեք դուստրերից ավագն էր։ Նրա ընտանիքի անդամները նույնպես երկարակյաց էին՝ մայրը, մորաքույրը, եղբայրներից և քույրերից ոմանք հատել են 90- տարեկանի սահմանը։ Քույրը՝ Անջելա Մորանոն (1908-2011) մահացել է 102 տարեկանում[7]։
Երբ Էմման փոքր է եղել, հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Սեզիայի հովտից[8]։ Բայց ծանր կլիմայական պայմանների պատճառով նորից տեղափոխվել է և բնակվել Պալանցայի մոտ Լագո Մաջորե լճի ափին, որտեղ նա բնակվել է մինչև իր մահը։
1926 թվականի հոկտեմբերին Էմմա Մորանոն ամուսնացել է Ջովանի Մարտինուցցիի հետ[9]։ 1937 թվականին զավակ է ունեցել, ով ապրելով ընդամենը կես տարի մահացել է։ Ամուսնությունը հաջող չի եղել[10]։ 1938 թվականին փաստացի բաժանվել են և ապրել առանձին, թեև մինչև մահ մնացել են ամուսնացած։ Ամուսինը մահացել է 1978 թվականին։ Էմման թոշակի է անցել 1975 թվականին։
2011 թվականի դեկտեմբերին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն պարգևատրել է Էմմա Մորանոյին Իտալիայի ասպետական «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Ապրելով 117 տարի և 137 օր, մահացել է 2017 թվականի ապրիլի 15-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.bbc.com/news/world-europe-39610937
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.zarcommedia.com/index.php/societies/17738.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://jaysnews.net/oldest-europeans-keys-to-life-raw-eggs-staying-single/
- ↑ 4,0 4,1 4,2 http://jaysnews.net/oldest-europeans-keys-to-life-raw-eggs-staying-single-2/
- ↑ 5,0 5,1 5,2 http://jyllands-posten.dk/international/europa/ECE9509372/verdens-aeldste-italieneren-emma-morano-er-doed-117-aar/
- ↑ «I miei 112 anni di storia d'Italia». La Stampa (իտալերեն).
- ↑ «'Angiolina', Sono 102!» (իտալերեն). Verbaniamilleventi.org. 2007 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «La nonna che abbraccia tre secoli» (իտալերեն). Caffe.ch. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ mario.giovanardi. «Emma MArano 113 anni Mangio tre uova al giorno, come mi disse il dottore quando ero ragazza» (իտալերեն). Vip.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Emma Morano, 112 anni: ha visto dieci Papi. Il segreto? Tre uova al dì» (իտալերեն). 45.9215067,8.5515597: Blitzquotidiano.it. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Մորանո» հոդվածին։ |
|