[go: up one dir, main page]

Jump to content

Էլիս Բրեյդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիս Բրեյդի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 2, 1892(1892-11-02)[1][2][3][…]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 28, 1939(1939-10-28)[2][5][3][…] (46 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0103567

Էլիս Բրեյդի (անգլ.՝ Alice Brady, նոյեմբերի 2, 1892(1892-11-02)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 28, 1939(1939-10-28)[2][5][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն իր կարիերան սկսել է համր կինոյում, իսկ այնուհետև շարունակել է նաև հնչյունայինում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ռոուզ Բրեյդին ծնվել է Նյու Յորքում։ Նա դեռ մանկուց հետաքրքրվում էր դերասանական արվեստով և հոր՝ թատրոնի պրոդյուսեր Ուիլյամ Բրեյդիի[6] շնորհիվ 1911 թվականին՝ 18 տարեկան հասակում, ստանում է առաջին դերերը Բրոդվեյում։

1913 թվականին նրա հայրը զբաղվում էր ֆիլմերի պրոդյուսերությամբ, և շուտով Բրեյդին ստանում է իր առաջին դերը համր կինոյում։ Նա հետագա 10 տարիների ընթացքում նկարահանվում է 53 ֆիլմերում, որոնց արտադրությունը կենտրոնացված էր Նյու Յորքում։ 1923 թվականին 10 տարով թողնում է կինոյում նկարահանվելը։ 1933 թվականին պայմանագիր է կնքում «Մետրո-Գոլդուին-Մայեր» կինոընկերության հետ և մեկնում Հոլիվուդ, որտեղ նկարահանվում է իր առաջին հնչյունային՝ «Երբ տիկինները հանդիպում են» ֆիլմում։ Հետագա 7 տարիների ընթացքում, մինչև իր մահը, նա շարունակել է նկարահանվել կինոյում՝ այդ ընթացքում խաղալով 25 ֆիլմերում։

1937 թվականին «Իմ ծառա Գոդֆրի» ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել է Օսկարի, իսկ մեկ տարի անց այդ մրցանակին արժանացել է «Հին Չիկագոյում» ֆիլմում կատարած տիկին Մոլլի Օ’Լիրիի դերի համար։ Օսկար մրցանակաբաշխության առթիվ կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ բրեյդիի սկավառակը գողանում են։ Ավազակների հետքն այդպես էլ չի գտնվում, և դերասանուհին լքում է արարողությունը, մինչ որոշվում է նրան պարգևատրել կրկնօրինակով։

1919 թվականին Բրեյդին ամուսնացել է դերասան Ջեյմս Կրեյնի հետ, որից բաժանվել է 1922 թվականին։

Էլիս Բրեյդին մահացել է 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ քաղցկեղից, իր 47-ամյակից 5 օր առաջ[7]։ Թաղված է Նյու Յորք նահանգի Սլիփի-Հոլլոուի «Քնած հովիտ» գերեզմանատանը։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երիտասարդ պարոն Լինքոլն (1939) — Էբիգեյլ Քլեյ
  • Մնաս բարով, Բրոդվեյ (1938) — Մոլլի Մելոյ
  • Վայելեք կյանքը (1938) — Միներվա Հարեթ
  • Հին Չիկագոյում (1937) — Տիկին Մոլլի Օ’Լիրի
  • 100 տղամարդ և 1 աղջիկ (1937) — Տիկին Ֆրոստ
  • 3 հաճելի աղջիկներ (1936) — Տիկին Լայոնս
  • Իմ ծառա Գոդֆրի (1936) — Անժելիկա Բալոք
  • Մետրոպոլիտեն (1935) — Գիտա Գալին
  • Ոսկի որոնողները (1935) — Մաթիլդա Փրենթիս
  • Ուրախ ամուսնալուծություն (1934) — մորաքույր Հորթենս
  • Երբ հանդիպում են տիկինները (1933) — Բրիջիտ Դրեյկ
  • Խավար Ռուսաստան (1917) — Իլդա Բարոսկի
  • 1937 − «Օսկար» մրցանակ − Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Իմ ծառա Գոդֆրին» ֆիլմի համար (անվանակարգ)
  • 1938 − «Օսկար» մրցանակ − Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հին Չիկագոյում» ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Բրեյդի» հոդվածին։