շոր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ʃɔɾ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ շոր
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- զգեստ, հագուստ
- զգեստի կտոր
- լաթ կտոր՝ պատառ, որ օգտագործում են իբրև ջնջոց՝ ոտքեր մաքրելու փռոց և այլն
- երեխայի բարուրի կտորեղենը
- ծածկոց, ծածկույթ ◆ Ինչ ես բաց պառկել, մի շոր գցիր վրադ։
- (փխբ․) որևէ բան պատող շերտ, ծածկույթ ◆ Մայթեզրի ծառերն իրենց ձյունե շորերով ասես շարվել էին շքերթի։ (Ժիրայր Ավետիսյան)
- (լեզվբ․) Հյուսիսային Ալթայում, Լեռնային Շորիայում (Տոմսկի և Կուզնեցկի շրջակայքում) բնակվող շոռերի լեզուն
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- շոր կտրել - Արարատյան, Նոր Բայազետ, Կարին, Շիրակ, Մուշ, Ապարան՝ նոր շոր կարել տալ ◆ Էկավ մտավ թարզու դյուքանը ․․․ իրան խարսին ու թագավորին շոր էր կտրում։ Ահ
- շորը շնորհքի համար է - Կարին, Շիրակ՝ շորը մարդուն արտաքին վայելչություն՝ շնորհք է տալիս
- շորերը վրայից թափվել
- շորը վրան շատ լայն ու կախ ընկած լինել
- շատ նիհար լինել
- շորին փորին անել - միայն հագնելու ու ուտելու ետևից ընկնել՝ ուրիշ բանի մասին չմտածել ◆ Պարտքը գլուխը կոխել ա (վրին դիզվել), դա հենց շորին փորին ա անում։ Սահակ Ամատունի ◆ Գժի նման աշխատում ենք, շորերիս ու փորերիս անում։ (Պերճ Պռոշյան)
- շորով գիժ - խիստ բարկացկոտ, դյուրագրգիռ ◆ Շորով գիժ ա, խոսացնել չի ըլնում։ Սահակ Ամատունի
- շորով պատիվ տալ - արտաքին կեղծ արժանիքների համար պատիվ տալ, արտաքինը հաշվի առնել՝ էականը՝ ներքինը՝ մտավոր արժանիքներն անտեսել ◆ Մենք մարդին շորով չենք պատիվ տալիս կամ ճանաչում։ (Պերճ Պռոշյան)
- շորերս հին ա, խոսքս անգին ա - Մուշ, Ալաշկերտ՝ կարևորը շորերը չեն, կարևորը խելքը՝ իմացությունն է, մի կարծիր, թե հին շոր հագնողը հիմար է, վրաս ալրոտ տեսնելով, զիս ջաղացպան մի կարծեր
- շոր-մոր - շոր ու նման բաներ, այն, ինչ պետք է հագնելու համար կամ այլ նպատակների գործածելու ◆ Փարին շահը տայիր, տղին շոր-մոր առնեիր։ (Ջավախեցի) ◆ Ըսավ ու շորեր մորերը հանեց։ Հժհք
- դերվիշի շոր մտնել - դերվիշի նման հագնել, դերվիշի շոր հագնել ◆ Դերվիշի շոր մտավ Ալ Ռաշիդ թագավորը։ Հովհաննես Թումանյան
- ոտաց շոր - տե՛ս ոտաշոր
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
շոր 2
[խմբագրել]- Մալաթիա՝ աչքի բիժ
Արտահայտություններ
[խմբագրել]շոր 3
[խմբագրել]- Սվեդիա՝ թորանոցի մեջ մնացած շիվ, որից օղին մզված է ◆ Շորը կովերը կուտեն։ (Ստեփանոս Մալխասյանց)
Արտահայտություններ
[խմբագրել]շոր 4
[խմբագրել]- տե՛ս շոռ²
- Հավարիկ՝ այն սևահողը, որի երեսը սպիտակում է՝ խոնավությունը չորացնելուց հետո
Արտահայտություններ
[խմբագրել]շոր 5
[խմբագրել]- Վան, Պապեն՝ աղբյուրի մեջ բուսած բանջար
Արտահայտություններ
[խմբագրել]շոր 6
[խմբագրել]- Խոտուրջուր՝ թույլ
Արտահայտություններ
[խմբագրել]- շոր դառնալ - թուլանալ կախվել ◆ Ձեռս շոր դարձած ա (վատուժ, ընդարմացած)։
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ժիրայր Ավետիսյան
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Արարատյան բարբառային բառեր
- Նոր Բայազետի բարբառային բառեր
- Կարինի բարբառային բառեր
- Շիրակի բարբառային բառեր
- Մուշի բարբառային բառեր
- Ապարանի բարբառային բառեր
- Քաղվածք/Սահակ Ամատունի
- Քաղվածք/Պերճ Պռոշյան
- Ալաշկերտի բարբառային բառեր
- Քաղվածք/Ջավախեցի
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Մալաթիայի բարբառային բառեր
- Սվեդիայի բարբառային բառեր
- Քաղվածք/Ստեփանոս Մալխասյանց
- Հավարիկի բարբառային բառեր
- Վանի բարբառային բառեր
- Պապենի բարբառային բառեր
- Խոտուրջրի բարբառային բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից