[go: up one dir, main page]

Jump to content

գազ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ գազ 

Գազ բույսը

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

[խմբագրել]
  1. թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող լեռնային փշոտ թուփ, խազվիրան։ Ունի մինչև 80 սմ բարձրություն, ամբողջովին պատված է փշերով, աճում է չոր լեռներում, ցողունի, ճյուղերի և արմատների վնասվածքներից դուրս է գալիս հատուկ խեժ, որն օգտագործվում է մի շարք բնագավառներում։ (Astragalus) ◆ Ինչ փույթ, թե գազը ոզնիի փուշերով տրեխներն անոր կը ցելու։ (Դանիել Վարուժան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կռնի
  2. խազիրան
  3. խազվիրան
  4. գևեն
  5. հոսի
  6. մկնամիրգ
  7. ոս

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

< газ < ֆր․ gaze

Գոյական

[խմբագրել]
  1. Արարատյան, Թբիլիսի, Ղարաբաղ՝ մետաքսյա նուրբ թափանցիկ գործվածք, շղարշ
  2. տե՛ս կաժ
  3. Ղարաբաղ՝ մոխրաջրի մեջ եփած շերամի բոժոժ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ պարսկերեն گاز ‎(gaz):

Գոյական

[խմբագրել]
  1. Վան, Ուրմիա՝ (հնց․) երկարության պարսկական չափ = 112 սմ ◆ Թւր կեծակին միջից կտրեց ժանտ հրեշին, Օխտը գազ էլ դենը գնաց։ Հովհաննես Թումանյան ◆ Բերել էր մի քանի ըստիլ բարակ մեղրամոմ... իրեք գազ էլ ղանավուզ։ (Պերճ Պռոշյան) ◆ Հայրը կտավը չյափում էր գյազով, որին ասում էին խան արշին։ ՍԲ
  2. այդ երկարությամբ ձող (որպես չափ), որն օգտագործվում է երկարություն չափելու համար ◆ Նա ձեռքին ուներ հասարակ փայտից շինած մի երկար քանոն, որ նմանում էր որմնադրի գազի: (Մուրացան)◆ Չիթը չափելիս էրկըթե գազը ձեռն է առնում թե չէ... գազը միչի վրա կոտրվում է։ Գտե

Ածական

[խմբագրել]
  1. մի գազաչափ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կանգուն

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. շղարշ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս շղարշ

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]
Բնական գազն այրվելիս:

Ստուգաբանություն

[խմբագրել]

< газ < ֆր․ gaz:

Գոյական

[խմբագրել]
  1. Նեոլոգիզմ է, առաջին անգամ օգտագործվել է 17-րդ դարում՝ ֆլամանդացի քիմիկոս Ժան Բապտիստ ֆան Հելմոնտի կողմից։ Ենթադրվում է՝ այն առաջացել է հունարեն chaos բառից։
  2. (քիմ․) (ֆիզ․) ֆիզիկիկական մարմին, որի բաղկացուցիչ մասերը շատ թույլ կերպով են կապված իրար հետ և ազատորեն շարժվելով՝ ձգտում են լցնելու այն միջավայրը, որի մեջ պարփակված են ◆ Լուրջ աշխատանք պետք է կատարել օդը թունավոր գազերից մաքրելուլ ուղղությամբ։ (Մամուլ)
  3. որպես շարժիչ ուժ և լուսավորության՝ ջեռուցման կամ շոգենման այրեցական նյութերի ընդհանուր անվանումը ◆ Գազը արդեն մուտք է գործել երևանցիների կենցաղը։ (Մամուլ)
  4. ստամոքսի և աղիքների գազանման արտազատուկները
  5. (խսկց․) ջեռուցման՝ լուսավորության և այլ՝ գազով աշխատող սարք
  6. ստամոքսում և աղիներում առաջացած գազանման նյութ, քամի, փուք
  7. (դղբն․) բուժական, ախտորոշիչ, կանխարգելիչ և անզգայացման նպատակով կիրառվող ցանկացած գազ կամ գազախառնուրդ (օր.՝ ազոտի ենթօքսիդ, ածխաթթու գազ, թթվածին և այլն)։

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. գազ տալ (խսկց․)
    1. արագ քշել, ավռոմեքենայի ընթացքն արագացնել, ավտոմեքենայի ընթացքն արագացնել
    2. տրամադրոթյունը բարձրացնել, ոգևորել
    3. եռանդ՝ թափ հաղորդել
  2. գազն իջնել (խսկց․) - ոգևորությունը՝ համարձակությունը՝ խմածությունն անցնել
  3. բնական գազ
  4. գազի լամպ, գազի լապտեր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
  • Է․Ս․Գաբրիելյան, Ա․Վ․Սեդրակյան, Դեղաբանական ու դեղագիտական տերմինների ռուսերեն-հայերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 2010 — 116 էջ։