[go: up one dir, main page]

Jump to content

աղջիկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Աղջիկ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Աղջիկ

Դասական ուղղագրութեամբ՝ աղջիկ

վանկեր՝ աղ•ջիկ 

Գոյական

  1. Հաճն՝ դուստր, իգական սեռի զավակ ◆ Հոր անդրանիկը լինելով նա փոխարինում էր և տղայի և աղջկա (Րաֆֆի) ◆ Շահանն ուշադիր նայում էր մեծ աղջկան՝ Սանդուխտին։ (Ակսել Բակունց)
  2. իգական սեռի չամուսնացած երիտասարդ
  3. իգական սեռի զավակ՝ անկախ հասակից և ընտանեկան վիճակից (ծնողների համար)
  4. կույս, օրիորդ ◆ Կժերն առած թռվռալով ջուրն են իջնում աղջիկներ։ Հովհաննես Թումանյան ◆ Գարեգինը մի ժամանակ սիրել է այդ կնոջը, երբ նա դեռ աղջիկ էր։ Սերո Խանզադյան
  5. սիրած, սիրուհի
  6. նշանած, հարսնացու
  7. (ժղ․) (փխբ․) թույլ՝ անզոր՝ անհամարձակ տղամարդ
  8. խաղաթղթի պատկերներից մեկը, թագուհի
  9. սպասուհի, աղախին (հնց․)

Ածական

  1. իգական սեռին պատկանող
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. օրիորդ, կույս, աղջնակ (արևմտհ․), աղիջ, աղիճ, գեղև, ճավակիթ, տալիթա (գրբ․), աչիկ, աջիկ, աջին (փղքշ․), քած (անարգ․), աղջիկարմատ (բրբ․), քածարմատ, քածեղեն, քածխիզան, պուլիկ, քթեթգլուխ, կծիկ, խուժ, խուժիկ (փոքր) (անարգ․)
  2. կորե (հզվդ․) (դիցբ․)
  3. դուստր
  4. աղախին, սպասուհի, սպասավորողուհի, աղիճ (հին), (ժղ․)՝ կին, քոծ (գռհկ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. Պոլիս՝ աղջիկ ավրել - աղջկա կուսությունը պղծել
  2. Ջավախք՝ աղջիկ գլուխ -
    1. օրիորդ կույս
    2. (փխբ․) անարատ
  3. աղջիկը դրսի պատ է - աղջիկը իր հոր տանը հիմնավոր չէ
  4. աղջիկը շապկի թիկունք չի ըլլի - աղջիկը հոր ընտանիքում միշտ չի մնա
  5. աղջիկը ուրիշի տան ճրագ է - աղջիկը օտարի՝ ուրիշի տանն է օգուտ բերում
  6. աղջկա գեշը չտեսանք, հարսի՝ լավը - աղջիկը միշտ լավ է երևում, հարսը՝ վատ
  7. աղջկա կամքին թողնես, դեպի զուռնաչին կգնա -
    1. աղջիկը ինքնակամ ոչ հարմար փեսացու կընտրի
    2. աղջիկը ճիշտ ընտրություն չի կատարի
  8. աղջիկ պահել -
    1. աղջիկ սնուցել, մեծացնել
    2. հարսանիքի ժամանակ աղջկան ժամանակավորապես գաղտնի պահել
  9. աղջի՞կ ես, թե տղա՞ ― գործդ հաջո՞ղ է, թե ոչ, հաջողվե՞ց, թե ոչ ◆ Մակար, աղջի՞կ ես, թե՞ տղա, հարցնում է նա։ Մակարը սուսուփուս գրպանից հանում է օղու շիշն ու դնում սեղանին։
  10. աղջիկը մեկի գլխին կապել, աղջիկը մեկի վզովը գցել ― խաբելով աղջկան մեկի հետ ամուսնացնել ◆ Աղջիկդ գցեցիր տղիս վզովը։ (Անահիտ Սահինյան) ◆ Էս էլ նոր ադաթ ա, որ տղին խաբեք, աղջիկը գլուխը կապեք։ (Պերճ Պռոշյան)
  11. աղջիկ ուզել
    1. հարսնախոսել ◆ Ու նշանեց Ձենով Օհան, Դավթին արավ տուն ու տեղ, աղջիկ ուզեց արժանավոր։ Հովհաննես Թումանյան
    2. տունը հարս բերել ◆ Աղջիկ ուզեց արժանավոր։ Հովհաննես Թումանյան
  12. աղջիկ քաշել - աղջիկ փախցնել
  13. աղջիկը անկտրել ձմերուկ է - աղջկա լավ ու վատ լինելը դժվար է իմանալ՝ հասկանալ
  14. ագռավի աղջիկ
  15. աղջիկ տալ ― ամուսնացնել
{{# if: | {{{1}}} | Ա արտաքին հոլովում}}
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. աղջիկ(ը) աղջիկներ(ը)
Սեռ. աղջկա աղջիկների
Տր. աղջկա(ն) աղջիկների(ն)
Հայց. աղջկա(ն) աղջիկների(ն)
Բաց. աղջկանից աղջիկներից
Գործ. աղջկանով աղջիկներով
Ներգ. - -

Թարգմանություններ

[խմբագրել]











Աղբյուրներ

[խմբագրել]